Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Արմենուհի Պ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Աբովյան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Արմենուհի Պ-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 43-ամյա Նաիրա Ա-ն, 36-ամյա Արտակ Ա-ն և 27-ամյա Գևորգ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել։