
Այն ամենն, ինչ զգուշացրել եմ, այս 1 տարում կատարվել է.Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Ազգային Ժողովում անցյալ տարվա իր եզրափակիչ ելույթը և կից գրառում կատարել․
«Այն ամենն, ինչ զգուշացրել եմ, այս 1 տարում կատարվել է:
ՀՀ բարձրաստիճան տարբեր ղեկավար պաշտոնյաներ արդարացրել ու օրինականացրել են մեր գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները,
արել ու շարունակում են անել Հայաստանի տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ:
Այս հայտարարությունները պետք է զրկվեն լեգիտիմությունից և չեն կարող դրվել մեր ժողովրդի շահերի պաշտպանության հիմքում, քանի որ առնվազն`
1) Արվել են են քաղաքական կամ անձնական նեղ շահերի համար` իրենց նկատմամբ դժգոհություն առաջ չբերելու կամ սեփական սխալները կոծկելու համար: Չունեն մասնագիտական հիմքեր:
2) Ավերում են Հայաստանի անվտանգության համակարգը, ստեղծել են իրական վտանգներ Հայաստանի ու Արցախի բնակչության կյանքի և մյուս կենսական իրավունքների համար:
3)Խոչընդոտում են Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությունը միջազգային ասպարեզում:
Հետևողականորեն անտեսվում է, որ ադրբեջանական պետական դոկտրինայում Հայաստանի զգալի մասը համարվում է «ադրբեջանական պատմական տարածք» և որ մեր նկատմամբ տարվում է ֆաշիզմի հասնող ատելության ու էթնիկ ու կրոնական թշնամանքի քաղաքականություն և այլն:
Անպաժելիության պայմաններում շարունակվում են պատերազմական հանցանքները: