Հարվածել է ոստիկանի դեմքին. ձերբակալվել է ընդդիմության ակցիայի մասնակիցներից մեկը

Ընդդիմության ակցիայի մասնակիցներից մեկը երթի ժամանակ հարվածել է ոստիկանի դեմքին, ինչի համար ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 

Ըստ հաղորդագրության` մայիսի 3-ին` ժամը 10:00-ի սահմանում, Երևանի Սարյան փողոցում ոստիկանն ընդդիմության երթի մասնակիցներին ներկայացրել է երթևեկելի գոտին ազատելու պահանջ։ Դրանից հետո երթի մասնակիցներից մեկը ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայողի դեմքին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
 

Վերջինս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
 

Նախաքննությունը շարունակվում է: