Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. կայծակի հարվածից սատկել է գոմում գտնվող 5 խոշոր եղջերավոր անասուն. Shamshyan. com

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Վարդենիս գյուղի 12-րդ փողոցի 1-ին տան հարևանությամբ գտնվող անասնագոմում կայծակի հարվածից խոշոր եղջերավոր անասուններ են սատկել:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամանել է թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները պարզել են, որ սատկած խոշոր եղջերավոր անասունները պատկանում են նույն գյուղի բնակիչ Սարգիս Հակոբյանին:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում տուժածի հարազատն ասում էր. «Գոմում կովերին էի կթում: Երկուսին կթեցի, ուզում էի երրորդին էլ կթեի, ուժեղ ձայներ լսվեց գոմում: 5  անասունները, որոնց մեջ էին ցուլը, մոզին, էրինջները և հորթը, ընկան ու ուժեղ ձայներ էին հանում: Դուրս եկա գոմից, կայծակն ինձ էլ 2 անգամ խփեց: Գոռացի հարևանուհուս, որ սենց բան եղավ: Ասեցի, որ  ցուլը էրինջը, մնացածը ոնց-որ սատկել են: Ինքն եկավ, մտավ գոմ, հետո ասեց, որ հա, սատկել են:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկացվել են նաև ոստիկանության Ապարանի բաժնում:

 

Մանրամասները՝ կայքում: