ԱՄՆ կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսում Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատունը
«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող մեգաառանձնատունը, որը, պնդման համաձայն, գնվել է միլիոնավոր կաշառքներով, փոխանցում է «1lurer.am»-ը:
Դրանք վճարվել են Հայաստանի նախկին ֆինանսների նախարարին և նրա որդիներին։
ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքի տվյալներով՝ տունը 2011 թ. 14.4 միլիոն դոլարով գնվել է Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից։
Խաչատրյանը 2008-2014 թթ. եղել է ՀՀ ՊԵԿ-ի նախագահը, իսկ 2014-2016 թթ.՝ ֆինանսների նախարարը։
ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ հարուստ և ազդեցիկ գործարար Սեդրակ Առուստամյանը կաշառքի տեսքով Խաչատրյանին և նրա ընտանիքին վճարել է 20 մլն դոլար՝ իր բիզնեսների համար արտոնյալ հարկային պայմաններ ստանալու դիմաց։
Ըստ մեղադրանքի՝ այդ գումարի մի մասը ծախսվել է Հոլմի Հիլզի առանձնատան գնման նպատակով։ Կառավարությունը պնդում է, որ տունը ապօրինի է գնվել օտարերկրյա պետության դեմ կատարված հանցագործությունից ստացված հասույթով, որը վերաբերում է պետական պաշտոնյայի կաշառակերությանը:
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով սահմանային իրադրության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գոր...
Զասը՝ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ը քննադատելու մասին
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի բարելավման հարցով շատ առաջարկներ են եղել են։ Առաջարկ է հնչեցրել նաև հայկակա...
Վարչապետը Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի. Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:Ինչպ...