Կնոջը սպանել էր ամուսինը. մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Մայիսի 5-ին, ժամը 01.53-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգության խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է 30-35 տարեկան կնոջ դիակ:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 1978 թ. ծնված Տաթևիկ Ա.-ի դին՝ պարանոցին և դեմքին բռնության հետքերով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ից ժամը 23.30-ն ընկած ժամանակահատվածում նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ամուսինը կնոջը հասցրել է կյանքի հետ ոչ համատեղելի մարմնական վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին պաշտոնյայի դուստր է
Երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնությա...
Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկից քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նա մահացել է
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղա...
Հայտնաբերվել է Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզվողը
Երեկ, մայիսի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներով մայրաքաղաքո...