Խոշոր ավտովթար. վարորդը BMW X5-ով բախվել է քարե պարսպին և կողաշրջվել
Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ից 06։30-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամարի տակ՝ քաղաքի մուտքի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և կողարջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտականհ աշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
[d8acf52a5ad5e2ba3c4f17eb929b0346.jpg]
[eab5363a263526b454baa506eb7d190a.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին պաշտոնյայի դուստր է
Երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնությա...
Հայտնաբերվել է Քանաքեռցի Տույի սպանության գործով հետախուզվողը
Երեկ, մայիսի 3-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներով մայրաքաղաքո...
33-ամյա տղամարդուն դանակահարել են․ նրան հիվանդանոց տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել
Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկա...