Հայր ու որդի ծեծել են շտապօգնության բժշկին ու վարորդին. վերջինս ծեծել է նաև ժամանած ոստիկաններին
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչ՝ հայր և որդի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել:
Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները, որդին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակցի:
Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել է, իսկ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկարներ․ Ուղևորներին թվացել է, թե վարորդը մարդ է սպասում, սակայն րոպեների ընթացքում վարորդը կողքի է ընկել․ մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկան...
Ողբերգական դեպք Արտաշատում․ բնակելի տան տանիքում, հայտնաբերվել է 27-ամյա տղայի դի
Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժ...
Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. սպանվածը նախկին պաշտոնյայի դուստր է
Երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արա...
Առեղծվածային դեպք Երևանում. Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի
Այսօր՝ մայիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին...