Որպես 100 մետր սպրինտի վազորդ․ Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին
«Ի պատասխան Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչին, իմ անունից հայտնում եմ, որ դատապարտում եմ Հայաստանի տարբեր ջրավազաններ թափոններ, թունավոր քիմիկատներ և թմրադեղեր լցնելու բոլոր դեպքերը։ Սիրելի քաղաքացիներ, մտածեք ձկների և առհասարակ շրջակա միջավայրի առողջության մասին»։
Այս մասին՝ ի պատասխան Իշխան Սաղաթելյանի՝ ՔՊ խմբակցությանն ուղղված կոչի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.
Հայաստանի Օլիմպիական կոմիտեին էլ իր հերթին կոչ եմ անում վերջիվերջո լրջորեն դիտարկել Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը Հայաստանի թեթև ատլետիկայի հավաքականում՝ որպես 100 մետր սպրինտի վազորդ։ Կարծում եմ՝ դրանով կօգնեք նրան վերջապես գտնել իր տեղը աշխատաշուկայում»։
Նշենք, որ Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքի ժամանակ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հայտարարեց, որ նրանց տրվում է վերջին հնարավորություն:
Նա նաև նշեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվելու են փողոցներ, մայրուղիներ, հատկապես Կենտրոն վարչական շրջանում բաց ճանապարհ չի լինելու։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՈՒԹ․ Ոստիկանը ցույցի ժամանակ «ձեռք է գցում» երիտասարդ կնոջը
Ինչպես արդեն հայտնել էինք արդեն մի քանի օր է զանգվածային բողոքի ակցիաներ են Երևանի տարբեր փողոցերում։ Ցուցարարները պարբե...
Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 30-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները խոշոր...
«Թաթոյա՛ն, վարչապե՛տ»․ քաղաքացիներն Թաթոյանին խնդրեցին երկրի վարչապետ դառնալ
Դուք ունեք հանրային մեծ վստահություն։ Հարգանքն ու սերը, որն ունեք ժողովրդի նկատմամբ, Ձեզ հնարավորություն կտա միավորելու...
Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել
Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունա...