Հղի կնոջ վրաերթի պահին Փաշինյանը շտապելիս է եղել ՔՊ-ի հետ հանդիպման. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով սլացող ավտոշարասյունը, որի հենց առաջին մեքենան հղի կնոջը մահացու վրաերթի էր ենթարկել, նրան ուղեկցում է դեպի ԱԺ` իր խմբակցության հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ վրաերթի հետեւանքով մահացածը 29-ամյա հղի Սոնա Մնացականյանն էր։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն ուշացումով է ներկայացել նիստին եւ հպանցիկ պատմել կատարվածի մասին, բայց այդ պահին դեռ տեղյակ չի եղել, որ կինն արդեն մահացել է։ Պատգամավորներից որեւէ մեկը չի հետաքրքրվել՝ կանգնե՞լ է արդյոք վարչապետի շարասյունը, փորձե՞լ են կնոջն օգնություն ցույց տալ` հիվանդանոց տեղափոխել: Մեր հարցին ի պատասխան, ՔՊ ներկայացուցիչն ասաց` չէինք պատկերացնում, որ այլ տարբերակ է եղել` քշել-հեռացել են, առանց օգնություն ցույց տալու:
Հետո ավելացրեց․ «Գուցե արարողակա՞րգն է պահանջել, որ չկանգնեն... գուցե անվտանգության նկատառումներից ելնելո՞վ չի կանգնել»։ Փաշինյանը սկսել է պատգամավորներին պատմել իր մոսկովյան այցի մասին` գլուխ գովալ, թե ամեն ինչ շատ լավ է եղել, իսկ մոտ մեկ ժամ անց նրան հաղորդել են, որ վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է, նա ընդհատել է նիստը եւ անհանգիստ հեռացել։ Հավանաբար մտածել է, որ զայրացած ամբոխը հաշվեհարդար կտեսնի իր հետ` կգան հետեւից:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Սաակաշվիլին վերադարձել է Ուկրաինայում պատերազմի դեպքում այստեղ երկրորդ ճակատ բացելու համար. Ղարիբաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիիլ Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաս...