Կիևի բոլոր ցանկությունները՝ Գերմանիայից զենք մատակարարելու վերաբերյալ, ամբողջությամբ վերափոխվել են․ ինչ է գրում Bild-ը
Կիևի բոլոր ցանկությունները՝ Գերմանիայից զենք մատակարարելու, ներառյալ ծանր սպառազինություն, ամբողջությամբ վերափոխվել են։ Բունդեսվերը առնվազն երկու անգամ կրճատել է Ուկրաինայի համար արտահանվող զենքի ցանկը, որը նախկինում պատրաստել էին երկրի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները՝ Կիևի խնդրանքով։ Այդ մասին գրում է Bild-ը։
Մասնավորապես, ըստ գերմանական պարբերականի, ցանկից հանվել են ծանր զինատեսակները։ Ինչպես պարզաբանել են կանցլեր Օլաֆ Շոլցի գրասենյակում, նման փոփոխություններն արվել են երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նախաձեռնությամբ։
«Ցուցակը, 48 էջից կրճատվել է 24 էջի։ Այսպիսով, Կիևի մատնանշած 15 զինատեսակների փոխարեն Գերմանիան թողել է 3 կետ»,- պարզաբանում է Bild-ը։
Այս առնչությամբ հիշվում է նախագահ Զելենսկու վերջին դեմարշը՝ կտրականապես հրաժարվել Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ վերջինիս մեղադրելով «Ռուսաստանին չափից ավելի համակրելու մեջ»։






























