Էստոնիայի և Լատվիայի խորհրդարաններն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն են որակել. RTVI
Էստոնիայի և Լատվիայի խորհրդարանները հայտարարություններ են ընդունել՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի գործողությունները ցեղասպանություն որակելով։ Սրանք աշխարհում առաջին նման փաստաթղթերն են, գրում է RTVI-ը:
Էստոնիայի Ռիյգիկոգուի (Խորհրդարանի) կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը «ցեղասպանություն է իրականացրել խաղաղ բնակչության նկատմամբ, այդ թվում՝ Բուչա, Բորոդյանկա, Գոստոմել, Իրպեն և Մարիուպոլ քաղաքներում, ինչպես նաև Ուկրաինայի բազմաթիվ այլ բնակավայրերում»:
«Դրանք (ցեղասպանության գործողությունները) ներառում են սպանություն, առևանգում, տեղահանություն, բանտարկություն, խոշտանգում, բռնաբարություն և դիակների պղծում», - ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ փաստաթուղթ է ընդունվել նաև Լատվիայի Սեյմի (խորհրդարանի) կողմից։ Դրանում նշվում է, որ երկիրը աջակցություն և համերաշխություն է հայտնում ուկրաինացի ժողովրդին, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունները համարում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։
Նմանատիպ հոդվածներ
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...