Ռուս և բելառուս թենիսիստներին պաշտոնապես արգելել են հանդես գալ Ուիմբլդոնում
Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստներին արգելվում է մասնակցել 2022 թվականին Ուիմբլդոնի «Մեծ սաղավարտի» մրցաշարին, հայտնում է մրցույթի կայքը։
«Խորը ափսոսանքով մենք մտադիր ենք մերժել ռուս և բելառուս խաղացողների հայտերը 2022 թվականի մրցաշարի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ այս որոշումն ընդունվել է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված հատուկ գործողության պատճառով:
Համաանգլիական ակումբի նախագահ Յան Հյուիթը նշել է, որ եթե մինչև հունիս աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, ապա կազմակերպիչները պատրաստ կլինեն վերանայել որոշումը։
Այսպիսով, մրցաշարին չի կարողանա մասնակցել նաև աշխարհի երկրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը։
Անցյալ ամիս ռուս թենիսիստներին Ուիմբլդոնի մրցաշարի մասնակցությունից հեռացնելու առաջարկով հանդես էր եկել Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Նայջել Հադլսթոնը։
Նմանատիպ հոդվածներ
Պելեն կրկին հիվանդանոց է տեղափոխվել
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին գրում է Chempionat. com-ը: Աղբյուրի փոխանց...
Խելացնոր որոշում. Ջոկովիչը՝ ռուս և բելառուս թենիսիստներին Ուիմբլդոնի մրցաշարից հեռացնելու մասին
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խելացնոր է անվանել Ուիմբլդոնի կազմակերպիչների որոշումը՝ ռուս և բելառուս թենիսիստների...
Մեսսին հաջորդ մրցաշրջանում կմնա ՊՍԺ-ում
Արգենտինացի ֆուտբոլիստ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն չունի: Նա այս մրցաշրջանո...
Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է ծնվելու ժամանակ որդու մահվան մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է ծնվելու ժամանակ որդու մահվան մասին: Այս մասին հայտնում է...