Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է ծնվելու ժամանակ որդու մահվան մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է ծնվելու ժամանակ որդու մահվան մասին: Այս մասին հայտնում է Спорт Экспресс-ը:
«Խոր ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր որդին մահացել է։ Սա ամենամեծ ցավն է, որ կարող են ապրել ծնողները: Միայն մեր աղջկա ծնունդն է մեզ ուժ տալիս ապրելու այս պահը որոշակի հույսով և երջանկությամբ:
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրերին իրենց փորձագիտական խնամքի և աջակցության համար։ Մենք բոլորս փշրված ենք այս կորստից և հորդորում ենք ձեզ խաղաղություն ունենալ այս շատ դժվարին պահին։ Մեր երեխա, դու մեր հրեշտակն ես: Մենք միշտ կսիրենք քեզ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։
2021 թվականի հոկտեմբերին ֆուտբոլիստը և նրա կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը հայտարարեցին, որ սպասում են երկվորյակների։ Զույգը պետք է տղա ու աղջիկ ունենար։
37-ամյա հարձակվողն ունի չորս երեխա՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, որը ծնվել է 2010 թվականին անհայտ մորից, Եվան և Մատեոն, որը ծնվել է 2017 թվականին փոխնակ մորից և Ալանա Մարտինան, որը ծնվել է 2017 թվականին Ջորջինայից։
Նմանատիպ հոդվածներ
Պելեն կրկին հիվանդանոց է տեղափոխվել
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին գրում է Chempionat. com-ը: Աղբյուրի փոխանց...
Ռուս և բելառուս թենիսիստներին պաշտոնապես արգելել են հանդես գալ Ուիմբլդոնում
Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստներին արգելվում է մասնակցել 2022 թվականին Ուիմբլդոնի «Մեծ սաղավարտի» մրցաշարին, հայտնում...
Մեսսին հաջորդ մրցաշրջանում կմնա ՊՍԺ-ում
Արգենտինացի ֆուտբոլիստ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն չունի: Նա այս մրցաշրջանո...
Խելացնոր որոշում. Ջոկովիչը՝ ռուս և բելառուս թենիսիստներին Ուիմբլդոնի մրցաշարից հեռացնելու մասին
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խելացնոր է անվանել Ուիմբլդոնի կազմակերպիչների որոշումը՝ ռուս և բելառուս թենիսիստների...