Պելեն կրկին հիվանդանոց է տեղափոխվել
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին գրում է Chempionat. com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Պելեն տեղափոխվել է Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոց, որտեղ նա նախկինում քիմիաթերապիայի կուրսեր է անցել։
Նշվում է, որ բրազիլացի նախկին ֆուտբոլիստը բժիշկների հսկողության տակ է։ Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, Պելեն վերակենդանացման բաժանմունքում չէ։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին Պելեն դուրս էր գրվել հիվանդանոցից վարակի բուժումից հետո։ Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոնը հաստ աղիքի նորագոյացության հեռացման վիրահատության էր ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է ծնվելու ժամանակ որդու մահվան մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է ծնվելու ժամանակ որդու մահվան մասին: Այս մասին հայտնում է...
Ռուս և բելառուս թենիսիստներին պաշտոնապես արգելել են հանդես գալ Ուիմբլդոնում
Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստներին արգելվում է մասնակցել 2022 թվականին Ուիմբլդոնի «Մեծ սաղավարտի» մրցաշարին, հայտնում...
Մեսսին հաջորդ մրցաշրջանում կմնա ՊՍԺ-ում
Արգենտինացի ֆուտբոլիստ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ակումբից հեռանալու ցանկություն չունի: Նա այս մրցաշրջանո...
Խելացնոր որոշում. Ջոկովիչը՝ ռուս և բելառուս թենիսիստներին Ուիմբլդոնի մրցաշարից հեռացնելու մասին
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խելացնոր է անվանել Ուիմբլդոնի կազմակերպիչների որոշումը՝ ռուս և բելառուս թենիսիստների...