Քոչարյանը կհեռանա՞ քաղաքականությունից. 2–րդ նախագահի գրասենյակը մեկնաբանել է
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ News.am-ի հարցին պատասխանել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։
«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ:
-Քաղաքական ասպարեզից իր ՝ հերթական «հեռանալու» մասին նախագահ Քոչարյանը տեղեկացել է Հրապարակ օրաթերթից: Այդ պերիոդիկ մտավարժանքներին նախագահը վերաբերվում է հումորով:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը հանդիպե՞լ է Հարությունյանին. Արցախից մեկնաբանում են
Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ Մոսկվա մեկնելը, հանդիպել է Արցախի ն...
Ինչու խաղաղապահները թույլ չեն տվել ընդդիմադիրներին այցելել Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է
Հայաստանի խորհրդարանի պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ նախապես համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ, ասել է...
Ընդդիմադիրները Լաչինի անցակետում են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ. «Հրապարակ»
Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորները արդեն մի քանի ժամ է կանգնած են Լաչինի անցակետի մոտ, նրանց թույլ չեն տալիս հատել ա...
Մոտ 1000 մարդ է տարհանվել «Ռոսիա մոլի» տարածքից
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Այս մասին հայտնում է Արտակարգ...