ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրացի տատիկը կռվում է թոռան հետ՝ արգելելով նրան կախել Ուկրաինայի դրոշը․ Readovka

Համացանցում Վրաստանից տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում է, որ տատիկը թոռան հետ քաղաքական դիրքորոշման պատճառով կոնֆլիկտի մեջ է, գրում է Readovka տելեգրամի ալիքը։ 

Կինը արգելում է երիտասարդին պատուհանից կախել Ուկրաինայի և Վրաստանի դրոշները։  Թոռն էլ հասկանալով, որ դիմադրելն անիմաստ է, քանի որ տատիկը պարզապես պատուհանից դուրս է նետել դրոշները, փոխում է իր պլանները՝ հրում է տատիկին, դուրս է գալիս և դրանք կախում ցանկապատից։ Հայտնի չէ, թե ի վերջո ինչպես է ավարտվել հակամարտությունը։ 

Քաղաքականություն