ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միֆ է, Սարգսյանը բանակցել է պատերազմը հետաձգելու համար. Ալեքսանյան
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը մեջբերեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախընտրական ծրագրից մի հատված, որտեղ ասվում է ՝ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո».
«Դուք հաճախ եք ասում, որ մանդատ եք ստացել ժողովրդից ձեր գործողություների համար, դուք սրա համար եք մանդատ ստացել, կխնդրեմ սա բացատրել ԱԺ-ում վերջին երկու օրերին արված հայտարարությունների ֆոնին»,-ՔՊ-ական պատգամավորներին դիմելով ասաց լրագրողը:
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ պարզաբանեց, թե իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ նախ պետք է քննարկվի արցախցիների ազատության, իրավունքների և անվտանգության երաշխիքները, որից էլ կբխի Արցախի կարգավիճակի հարցը.
«Մենք հիմա խոսում ենք արցախցիների իրավունքների, անվտանգության երաշխիքների շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովելու մասին, իսկ կարգավիճակը արդեն իսկ պետք է բխի այդ երաշխիքներից և դրա շուրջ միջազգային կոնսոլիդացիայից: Մենք նախկինում գնացել ենք մի ճանապարհով, որն իրանից ենթադրել է հայտարարել կարգավիճակ ու չքննարկել այս ամենը, որովհետև կարգավիճակն էլ կարմիր թել է եղել միջազգային հանրության համար, միջազգային հանրություն ոչ մի կերպ չի հասկացել այն, ինչ մենք ենք ասում, այսինքն՝ այն կարմիր գիծը, որ մենք քաշել ենք Արցախի կարգավիճակի առումով, միջազգային հանրությունը դա չի հասկացել, հիմա մենք ասում ենք քննարկենք արցախցիների իրավունքները, անվտանգության երաշխիքները, նոր սրանից կբխի կարգավիճակը արցախցիների ազատությունը, իրավունքները և անվտանգության երաշխիքները»,-ասաց Ալեքսանյանը:
Ալեքսանյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչի շուրջ է բանակցել Սերժ Սարգսյանը:
Մանրամասները` տեսանյութում: