Պատահարներ
Անչափահասը կրակել է «Հաղթանակ» զբոսայգում, իսկ նրա վարած մեքենայից 35 փամփուշտ է հայտնաբերվել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել, որ ապրիլի 11-ին, ժամը 22.20-ին, Ազատության պողոտայում ծառայության ընթացքում «Հաղթանակ» զբոսայգու լճի հարակից տարածքից կրակոցի ձայն են լսել և այդ ուղղությամբ գնալով՝ նկատել են «Տոյոտա» մակնիշի մեքենա, որի վարորդը կրակոց է արձակել:
Վարորդը փորձել է մեքենայով հեռանալ, սակայն ոստիկանները մեքենան կանգնեցրել են և, ապօրինի զենք, զինամթերք պահելու և օգտագործելու կասկածանքով, վարորդին բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բաժնում 18-ը չբոլորած վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է ինքնաձիգի նմանվող ատրճանակ, 2 պահեստատուփ և 35 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
25-ամյա կնոջ ինքնասպանությունից ժամեր անց նույն եղանակով ինքնասպան է եղել 35-ամյա ամուսինը, հայտնաբերվել է երկտող
«Զիփլայնի» աշխատակցի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նյու Յորքի մետրոյում արձակած կրակոցների գործով կասկածյալ կա
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հիվանդանոցում ոստիկանության գնդապետը զենքով հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա և ծեծի ենթարկել
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0