ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել, խոշտանգել «Դոն Պիպոյի» շինղեկավարին. քրգործ է հարուցվել
Ապրիլի 1-ին «Դաժան ծեծի է ենթարկվել Դոն Պիպոյի շինարարության ղեկավարը» վերնագրով լուր տարածվեց «Հրապարակ» լրատվականում։
Հոդվածում և տեսանյութում լրատվականը ներկայացրել էր, թե Վաղարշապատի ոստիկանության քրեական վարչության բաժնի աշխատակիցներն ինչպես են դաժան ծեծի ենթարկել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի շինարարության ղեկավարին՝ Մխիթար Հովհաննիսյանին։ Այցի պահին Հովհաննիսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր` ուղեղի ցնցում եւ սալջարդ ախտորոշմամբ: Նա «Հրապարակ»-ին մանրամասն ներկայացրել էր տեղի ունեցածը:
Պատճառն, ըստ Հովհաննիսյանի, Արթուր Ասատրյանի հետ աշխատանքային համագործակցությունն է եւ դա առաջինը դեպքը չէր, որ իրեն անհանգստացնում էին ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները, որոնք նրան ծեծի էին ենթարկել ճանապարհին` բաժին տանելիս, ապա հենց ոստիկանությունում:
Լրատվականն այսօր կապվել է Մխիթար Հովհաննիսյանի փաստաբան Արման Թամրազյանի հետ, հետաքրքրվել ենք, թե ինչ փուլում է գտնվում իր պաշտպանյալի գործը։
«Այո, քրեական գործ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ խոշտանգման հատկանիշներով, 309.1 հոդվածով, Քրեական օրենսգրքի 2-րդ մասով։ Գործն ուղարկվել է ըստ ենթակայության՝ Ազգային Անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ։ Մխիթար Հովհաննիսյանը ճանաչվել և հարցաքննվել է որպես տուժող։ Ըստ այդմ, նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պաշտպանյալս ներկայացել է փորձագետի մոտ։ Այս պահին դատաբժշկական փորձագետի եզրակացությունը պատրաստ չէ՝ մարմնական վնասվածքների ծանրության աստիճանի վերաբերյալ։ Մինչ այս պահը չեն եղել առերեսումներ, չի առաջադրվել նաև մեղադրանք»,-ասաց Մխիթար Հովհաննիսյանի փաստաբան Արման Թամրազյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես էլ տղա չունեմ, մեր ցանկությունն այն է, որ ձեր տղաները անփորձանք ծառայեն. զահվածի մայր
Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները վարչապետ Նիկոլ Փաշինյանի դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նրանք հանձնվեցին առանց կռվի». ռուս տանկիստը` Տոպոլսկի շրջանում չկայացած մարտի մասին
«Նրանք մեզ տեսան ու փախան: Գոռում էին, որ իրենց ֆոսֆորային զենք է պետք, որ մեզ այրեն, քանի որ իրենք այլևս ոչինչ չե...
Ընդդիմադիրները Լաչինի անցակետում են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ. «Հրապարակ»
Արցախ մեկնող ընդդիմադիր պատգամավորները արդեն մի քանի ժամ է կանգնած են Լաչինի անցակետի մոտ, նրանց թույլ չեն տալիս հատել ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրեցի ֆերմերները 200 մետրանոց Z տառ են գրել և տեսաուղերձով ողջույններ փոխանցել Պուտինին
Գյումրեցի ֆերմերներ Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրները իրենց պատկանող դաշտում տրակտորով Z տառ ու Պուտին են գրել։ Նր...