ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրեցի ֆերմերները 200 մետրանոց Z տառ են գրել և տեսաուղերձով ողջույններ փոխանցել Պուտինին
Գյումրեցի ֆերմերներ Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրները իրենց պատկանող դաշտում տրակտորով Z տառ ու Պուտին են գրել։ Նրանք իրենց ընկերների հետ հայկական ու ռուսական դրոշները պարզած, տրակտորի ֆոնին՝ դաշտից ռուսերենով իրենց ողջույններն են փոխանցել Վլադիմիր Պուտինին ու Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին։
Aravot.am-ը Գևորգ Ավագյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է նման ցույց անցկացնելու նպատակը ռուս-ուկրաինական պատերազմի լարված պահերին։
«Մենք այս ակցիան արել ենք՝ ի աջակցություն Ռուսաստանի, Արցախի։ Մեր եղբայր պետության համար ենք արել, մենք դաշնակից ենք, որպես ֆերմերներ՝ մեր աջակցությունն ենք հայտնում: Մեր տնտեսությունը կապված է ՌԴ-ի հետ: Մեր անվտանգությունը կախված է Ռուսաստանից: Թուրքիայի հետ սահմանը ռուսներ են պահում։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում, որ ռուս ժողովուրդ, մենք ձեր կողքին ենք»,-ասաց Գևորգ Առաքելյանը։ Նա ասաց, որ 200 մետր Z-ն է, 56 մետր Պուտինի անունն է, գրել են իրենց տրակտորով։
[389d0fef16e398ffa4e4468a6fd99a16.PNG]
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր փոփոխություն` ԱՊՊԱ համակարգում
Ֆեյսբուքյան օգտատեր Անդրեյ Միսակյանը գրել է. «ԱՊՊԱ փոփոխություններում մի խնդրահարույց կետ կար, որ եթե առաջ տաքսի էի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող են արդյոք ՀՀ քաղաքացիներն անշարժ գույք գնել Թուրքիայում և Ադրբեջանում. մանրամասներ
Վերջին շրջանում ակտիվ քննարկման թեմա է դարձել Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես էլ տղա չունեմ, մեր ցանկությունն այն է, որ ձեր տղաները անփորձանք ծառայեն. զահվածի մայր
Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները վարչապետ Նիկոլ Փաշինյանի դ...
Մոտ 1000 մարդ է տարհանվել «Ռոսիա մոլի» տարածքից
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել են մոտ 1000 քաղաքացու: Այս մասին հայտնում է Արտակարգ...