Իրանը չի համաձայնի արտատարածաշրջանային ռազմածովային ուժերի ներկայությանը տարածաշրջանում. Իրանի ՌԾՈՒ
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Շահրամ Իրանին թշնամական, ոչ տարածաշրջանային ռազմածովային ուժերին կոչ է արել զերծ մնալ տարածաշրջանում ներկայությունից՝ պնդելով, որ ո՛չ տարածաշրջանը, ո՛չ նրանց ընդունող երկրներն այդ ներկայությունից ավելի անվտանգ չեն դառնա, հաղորդում է Mehr գործակալությունը:
«Ոչ տարածաշրջանային եւ ոչ բարեկամ երկրներին ուղղված մեր ուղերձն այն է, որ մեր տարածաշրջանում բավական ուժեր կան, եւ որեւէ հիմնավորում չկա այս տարածաշրջանի ջրերում նրանց ներկայության համար»,- հայտարարել է իրանցի փոխծովակալը:
Վերջինս հավելել է, որ ոչ մի խնդիր չի լինի, եթե ոչ տարածաշրջանային երկրները գտնվեն տարածաշրջանում՝ այցելության եւ գիտելիքների փոխանակման նպատակով:
«Սակայն եթե նրանք ցանկանում են մտնել անվտանգության ոլորտ, մենք պետք է ասենք, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը նման բան թույլ չի տա»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Ուկրաինային սպառազինություն մատակարարել են շատ ուշ, իսկ որոշ եվրոպական առաջնորդներ փոխել են իրենց դիրքորոշումը». Զելենսկին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արեւմտյան գործընկերների կողմից տրամադրվող սպառազինության որոշակի...
ՌԴ-ի արձագանքը՝ Ուկրաինայում իրավիճակի ռազմական լուծման մասին Բորելի խոսքերին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինայում իրավիճակի ռազմական...
Ամերիկյան միջուկային զենքն ավելի ուժեղ է, քան ռուսականը. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել իր մասնակցությունը 2024 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրու...
Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են
Այսօր Ֆրանսիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Այս ընտրություններում գլխավոր մրցակիցներն են գո...