Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում. Թաթոյանը դիմել է միջազգային լրագրողներին
Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն ահաբեկչական արարքներով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100,000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից [ջեռուցումից ու տաք ջրից] զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:
Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:
Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիների շարժը կասեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայ...
Արցախի ՊԲ-ն հայտնել է ադրբեջանական սադրանքի հետևանքով այսօր զոհված հայ զինծառայողների անունները
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների,...
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտությամբ Արցախում կրկին գազամատակարարումը դադարեցվել է. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի հանրապետությունում կրկին գազամատակարարումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբ-ը: «Հարգել...
Կեսգիշերին սկսվել է Ռադիո Jazz FM-ի հեռարձակումը
Այսօր՝ 00:00-ին, Երևանում 106.9 հաճախականությամբ սկսել է հեռարձակվել Ռադիո Jazz FM-ը: