Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում․ քաղաքապետը նշեց՝ խաբում են
Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից և ավարտական ակտից։ Նորից բացահայտ ես ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է, Երևանի քաղաքապետարանի գործավարական խորհրդակցությանը հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Էն որ ասում են, թե քաղաքապետը զբաղված է ու ավարտական ակտ չի ստորագրում, սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ, այդ դեպքերում զանգեք թեժ գիծ ու անուն-ազգանուն տվեք, թե ով է իմ անունը շահարկել։ Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ապա շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում։ Միգուցե ծանրաբեռնված է, խնդիրներ կան, բայց պետք չի շենքերի տակ խոսել, թե քաղաքապետը զբաղված է։ Ի՞նչ է նշանակում քաղաքապետը զբաղված է։ Իմ գործն է, ես պետք է անեմ։
Մի՛ արեք ընենց, որ սկսեմ զբաղվել արդեն անուններով, տեսնեմ, թե ով ա ասել։ Եթե ձեր մոտ խնդիր կա ավարտական ակտերի հետ կապված, եկեք, ասեք՝ խնդիր կա, հասկանանք՝ ինչումն է խնդիրը, գիտեմ, թե ինչ եմ ասում ելի, ասում ա՝ «Не первый день замужем»։ Հորդորում եմ՝ իմ անունից, երբ ինչ-որ բան են ասում, շատ զգույշ լինեն։ Փոքր քաղաք ա էլի, էդ ամեն ինչը 5 րոպեում գալիս, հասնում ա», - ասաց Հրաչյա Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Boeing 737 մարդատար ինքնաթիռը ընկնում
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որի կադրերից պարզ է դառնում, որ տեսախցիկները ֆիքսել են Չինաստանի հարավում Boeing 737 մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում այրված առևտրի կենտրոնը գնդակոծությունից հետո
Հրապարակվել է Կիևում այրված առևտրի կենտրոնից արված կադրեր։ Կիևում հակառակորդի գնդակոծության հետևանքով հրդեհվել է առևտրի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են լրագրողները Մարիուպոլում պատսպարվում կրակահերթից
Մարիուպոլում մի խումբ ռուս լրագրողներ, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, կրակի տակ են հայտնվել։ Լրագրողները հրապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես առանձնապես չէի ժպտում․ Միզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում առանձնապես չէր ժպտում։ Ա...