Հայաստանին մոտենում է հերթական հզոր ցիկլոնը
Մարտի 18-ի երեկոյան ժամերին, մարտի 19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արագածոտնի լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյունը կլինի ինտենսիվ։
Բացառություն կկազմեն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-6 աստիճանով։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչու...
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զ...
Մոսկվան դադարեցնում է Կիևի ութամյա պատերազմը․ Լավրով
Ռուսաստանը դադարեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը ութ տարի վարում էր Դոնբասի բնակչության դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախար...
ՀՐԱՏԱՊ․ Զինվոր է զոհվել․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ա...