«Ես ձեզ զգուշացրել էի, որ մեզ մղելու են դեպի այդ գործողությունը». Բելառուսում արձակվել է «Տոչկա-Ու» հրթիռ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկրի ուղղությամբ արձակվել է «Տոչկա-Ու» հրթիռ։
Այս մասին Լուկաշենկոն խոսել է զինվորականների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է պետական ԲելՏԱ գործակալությունը։
Լուկաշենկոն չի հստակեցրել, թե որտեղից և ով է արձակել հրթիռը Բելառուսի ուղղությամբ, սակայն ասել է, որ «իրենք ու ռուսները» երկու օր առաջ այն որսացել և ոչնչացրել են Պրիպյատի շրջանում։ Իսկ այս օրերին լռության պատճառն այն էր, որ փորձում էին «հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվել»։
«Ես ձեզ զգուշացրել էի, որ մեզ մղելու են դեպի այդ գործողությունը, այդ պատերազմը, բառացիորեն երկու օր առաջ հերթական «Տոչկա-Ու» հրթիռի արձակումը մեր Բելառուսի տարածքում, հարված մեր տարածքին, որը մենք հաջողությամբ կասեցրինք ռուսների հետ։ Մի հրթիռո՞վ են ուզում ռմբակոծել Բելառուսը: Դա չի աշխատի: Այդ հրթիռը մեզ ուղղակի չի հասնի։ Բայց ինչո՞ւ է դա արվում։ Որպեսզի մեզ գրգռեն, և որ մենք սկսենք արձագանքել: Բայց մենք այդքան էլ պարզամիտ չենք: Եթե պատասխանենք, արդեն տեղը-տեղին կպատասխանենք։ Այնպես, որ բոլորը զգան: Առայժմ մենք դա հանդուրժում ենք»,- ասել է Լուկաշենկոն։
Միաժամանակ նա ընդգծել է, որ չի պատրաստվում ներքաշվել այն գործողության մեջ, որը Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայում։
«Սրա կարիքը չկա... մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ավելին, բելառուսներին այնտեղ չեն հրավիրում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքի...