Բարձրաստիճան պաշտոնյաններն իրենց ընտանիքները Արցախից տեղափոխե՞լ են ՀՀ․ ԱԱԾ-ն մեկնաբանում է տեղեկությունը
ԱՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկությանը, թե բարձրաստիճան պաշտոնյաններն իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն:
«Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաններ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն։
Նման բնույթի հայտարարությունների բովանդակության՝ իրականության համապատասխանությունը պարզելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է անհապաղ ուսումնասիրություններ կատարելու և այդպիսի դեպքերի մասին շտապ զեկուցելու հանձնարարական։
Նախագահի հավաստմամբ՝ այդօրինակ ցանկացած դեպք անկասկած արժանանալու է հրապարակային պարսավանքի և քաղաքական պատասխանատվության։ Հակառակ պարագայում փաստվելու է, որ նման կեղծ պնդումները հետապնդում են ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության մթնոլորտի ձևավորման, ազգային համախմբման հատկապես այս կարևոր պահին ներքին թշնամություն հրահրելու նպատակ, ինչը մեղմ ասած անընդունելի ու անցանկալի է»։
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջանի ոլորաններում խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. քաղաքացիները փորձում են ճանապարհը փակած բեռնատարն ուղղել
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Դիլիջանի ոլորանն...
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
Այս օրերին որոշ սուպերմարկետներում հավի ձվի գինը տատանվում է 40-ից մինչև 80 դրամ։ Փոքր և միջին արտադրողներն ահազանգում ե...
Ի՞նչպես վաճառվեց Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը՝ մեզ հայտնի չի եղել․ ՀՀ գլխավոր դատախազ
Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպե...
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հաղորդագրություն է տարածել. բացասական ջերմաստիճան է սպաասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով մարտի 13-20-ի...