Ի՞նչպես վաճառվեց Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը՝ մեզ հայտնի չի եղել․ ՀՀ գլխավոր դատախազ
Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք: Այս մասին այսօր` մարտի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող Մոնումենտի առանձնատունը:
«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է մեղավոր, Արթուր Դավթյանն ասաց. «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է և առանց բողոքարկման արդյուքններին սպասելու է գործարքը կայացել»։
Հիշեցնենք, որ վերջերս Նարեկ Նալբանդյանը գնել էր Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, օերեր առաջ նա ձեռք էր բերել նաև «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով։
Նմանատիպ հոդվածներ
Դիլիջանի ոլորաններում խցանումն անցնում է մի քանի կիլոմետրը. քաղաքացիները փորձում են ճանապարհը փակած բեռնատարն ուղղել
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Դիլիջանի ոլորանն...
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
Այս օրերին որոշ սուպերմարկետներում հավի ձվի գինը տատանվում է 40-ից մինչև 80 դրամ։ Փոքր և միջին արտադրողներն ահազանգում ե...
Բարձրաստիճան պաշտոնյաններն իրենց ընտանիքները Արցախից տեղափոխե՞լ են ՀՀ․ ԱԱԾ-ն մեկնաբանում է տեղեկությունը
ԱՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով շրջանառվող այն տեղեկությանը, թե բարձրաստիճան պաշտոնյաններն իրենց ընտան...
Ես «պալիտիկայի» մեջ չկամ․ մեզ մոտ թանկացումներ չկան․ Սամվել Ալեքսանյան
Ես «պալիտիկայի» մեջ չկամ․ այս մասին իրեն մոտեցող լրագրողներին տեսնելով՝ հայտարարել է գործարար Սամվել Ալեքսանյանը, որը հր...