Քաղաքականություն

Ուկրաինայի 4 ատոմակայաններում ճառագայթման մակարդակը նորմայի մե՞ջ է․ ԱԷՄԳ

Ուկրաինայի 4 ատոմակայաններում ճառագայթման մակարդակը նորմայի մե՞ջ է․ ԱԷՄԳ
Ուկրաինայի գործող 4 ատոմային էլեկտրականաններում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի մեջ։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է…

Ուկրաինայի գործող 4 ատոմային էլեկտրականաններում ճառագայթման մակարդակը մնում է նորմայի մեջ։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է TASS-ը։ 

Երկրի 15 ռեակտորներից 8-ը շարունակում են աշխատել, այդ թվում 2-ը՝ Զապորոժյեի ԱԷԿ-ում, 3-ը՝ Ռովենի ԱԷԿ-ում, 1-ը՝ Խմելնիցկիում և 2-ը՝ Հարավուկրաինական ԱԷԿ-ում։ 

ԱԷՄԳ-ում հայտնել են, որ Ուկրաինան գործակալությանը ծանուցել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողության կորստի մասին, Զապորոժյեի ԱԷԿ-ի՝ իրենց վերահսկողության տակ անցնելու մասին։ 

Ռուսական ռազմական օպերացիայի ֆոնին Գրոսին կոչ է արել ապահովել Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությունը՝ տեղանքի միջուկային աղտոտում թույլ չտալու համար։ 

 

Նմանատիպ հոդվածներ

Ուկրաինական զինվորները տեսնելով չեչեն մարտիկներին, լքում են դիրքերը, թողնում տեխնիկան ու սպառազինությունը. Ռամզան Քադիրով

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը տեղեկություն է հրապարակել, Ուկրաինայում չեչեն մարտիկների գործողությունների մասին: «Ուկ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250