Պուտինի կոչը՝ Մակրոնին և Շոլցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ռուսական պետության ղեկավարը, մասնավորապես, մատնանշել է Կիևի ուժայինների կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման բազմաթիվ փաստեր և կոչ արել ազդել Կիևի վրա՝ Ուկրաինայում միջազգային հումանիտար իրավունքի խախտումները դադարեցնելու համար: Նրա խոսքով ՝ Ուկրաինայի ազգայնական գումարտակները պարբերաբար խափանում են բնակչությանը փրկելու գործողությունները։
Ռուսաստանի նախագահն իր գործընկերներին տեղեկացրել է Դոնբասի պաշտպանության գործողությունների անցկացման շրջաններում հումանիտար իրավիճակի մասին: Նա մանրամասն պատմել է վերջին օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին։
Զրույցի արդյունքում առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները ուկրաինական խնդրի շուրջ և քննարկել են ռուսական պահանջների իրագործման շուրջ մշակվող պայմանավորվածությունների հետ կապված հարցեր:
Շոլցն ու Մակրոնն իրենց հերթին նշել են Ուկրաինայում կրակի դադարեցման և դիվանագիտական լուծում գտնելու անհրաժեշտությունը, հաղորդում է կանցլերի մամուլի ծառայությունը:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային...
Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...