Ի՞նչ է քննարկվել Ուկրաինա-Ռուսաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ. ԱՄՆ-ից են մանրամասնում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի արտգործնախարարի վերջերս կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բլինքենն իր հերթին Կուլեբային տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից G7-ի և ԵՄ-ի հետ համաձայնեցված համատեղ գործողությունների մասին՝ Ռուսաստանի վրա ճնշումներն ուժեղացնելու նպատակով։
«Նա վերահաստատեց ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Ուկրաինայի ժողովրդին անվտանգության, տնտեսական և հումանիտար շարունակական աջակցությանը, քանի որ վերջիններս բախվում են ռուսական ուժերի կողմից ավելի ու ավելի դաժան ռմբակոծություններին», - նշել է պետքարտուղարությունը:
Զրուցակիցները մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը ընդլայնում է ապատեղեկատվության իր արշավը՝ փորձելով թյուրիմացության մեջ գցել համաշխարհային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ը։
Պետքարտուղարը ներկայացրել է ԱՄՆ-ի և համաշխարհային հանրության ջանքերը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի դեմ իր կանխամտածված, չհրահրված և չարդարացված պատերազմի համար: Նա նաև ներկայացրել է Բելառուսին պատասխանատվության ենթարկելու քայլերը՝ ռուսական ագրեսիային աջակցություն ցուցաբերելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սու-34-ը ոչնչացնում է ռազմական օբյեկտ Ուկրաինայում
Սու-34 ռմբակոծիչը բարձր ճշգրտության ավիահարվածով ոչնչացրել Է ուկրաինացի ազգայնականների ռազմական օբյեկտը։ Տեղեկությունը հ...
Իսրայելի վարչապետը Զելենսկուն առաջարկել է կապիտուլյացիայի՞ ենթարկվել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց Իսրայելի վարչա...
Ուկրաինական զինվորները տեսնելով չեչեն մարտիկներին, լքում են դիրքերը, թողնում տեխնիկան ու սպառազինությունը. Ռամզան Քադիրով
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը տեղեկություն է հրապարակել, Ուկրաինայում չեչեն մարտիկների գործողությունների մասին: «Ուկ...