Ադրբեջանը 5 կետանոց առաջարկ է ուղղել Հայաստանին, իշխանությունը որևէ տեղեկություն չի փոխանցում հայ հասարակությանը. Տ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 5 կետանոց առաջարկ է ուղղվել։
Դրանցից մեկը վերաբերվում է սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, իսկ մյուս կետերի վերաբերյալ ադրբեջանցի դիվանագետը մանրամասներ չի հաղորդել։
Հայաստանի իշխանությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցել, չի պարզաբանել, հայ հասարակությանն իր մոտեցումների մասին ոչինչ չի հայտնել։
Եթե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ՀՀ-ին փոխանցվող առաջարկի վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։
Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց, որի ընթացքն իր ազդեցությունն է թողել այս օրերին Արցախում նկատվող իրադարձությունների, մասնավորապես, կտրուկ լարման վրա։
Այս առաջարկների անհապաղ հրապարակումը կարևոր է հենց այն պատճառով, որ շատ բան կբացահայտի ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրադրության և ադրբեջանական հավակնությունների մասին»։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սու-34-ը ոչնչացնում է ռազմական օբյեկտ Ուկրաինայում
Սու-34 ռմբակոծիչը բարձր ճշգրտության ավիահարվածով ոչնչացրել Է ուկրաինացի ազգայնականների ռազմական օբյեկտը։ Տեղեկությունը հ...
Իսրայելի վարչապետը Զելենսկուն առաջարկել է կապիտուլյացիայի՞ ենթարկվել
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց Իսրայելի վարչա...
Ուկրաինական զինվորները տեսնելով չեչեն մարտիկներին, լքում են դիրքերը, թողնում տեխնիկան ու սպառազինությունը. Ռամզան Քադիրով
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Քադիրովը տեղեկություն է հրապարակել, Ուկրաինայում չեչեն մարտիկների գործողությունների մասին: «Ուկ...