Ռուսաստանը 2-օրյա ժամկետում կպատասխանի արևմտյան երկրների պատժամիջոցներին
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 2-օրյա ժամկետում պետք է կազմի այն երկրների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացրել ռուսական ընկերությունների և ՌԴ քաղաքացիների նկատմամբ։ Կրեմլի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այդ մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ 2-օրյա ժամկետում որոշել Ռուսաստանի Դաշնության, Ռուսաստանի իրավաբանական անձանց և ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարերկրյա պետությունների ցանկը»,- նշված է Ռուսաստանի նախագահի որոշման մեջ։
Վլադիմիր Պուտինը նաև հրամանագիր է ստորագրել «Որոշ օտարերկրյա վարկատուների հանդեպ պարտավորությունների կատարման ժամանակավոր կարգի մասին»։
Հիշեցնենք, որ փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայ...
«Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օ...