ՌԴ-ն հայտնել է դեպի արտերկիր ավիաչվերթների դադարեցման մասին

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տվել մարտի 6-ից դադարեցնել միջազգային թռիչքները՝ արտասահմանում օդանավերի զանգվածային ձերբակալությունների ֆոնին։ Այդ մասին շաբաթ օրը՝ մարտի 5-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 

«Ռոսավիացիան» խորհուրդ է տալիս ռուսական ավիաընկերություններին, որոնք օտարերկրյա կազմակերպությունների  հետ լիզինգային պայմանագրով գրանցված օդանավեր ունեն, Մոսկվայի ժամանակով  00.00-ից մինչև 03.08.2022թ. ժամանակավորապես դադարեցնել ուղևորների և բեռների փոխադրումը օտարերկրյա պետություններից դեպի Ռուսաստանի տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Այս հանձնարարականը «անհրաժեշտություն  է արտասահմանում ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների կալանավորման կամ դրա բարձր ռիսկի պատճառով», – ասվում է գործակալության հաղորդագրությունում։ 

 

Սահմանափակումները չեն ազդում ավիաընկերությունների վրա, որոնք շահագործում են օտարերկրյա կամ ռուսական գրանցման ինքնաթիռներ, «և նրանց ձերբակալման կամ կալանավորման վտանգ չկա»: Նաև սահմանափակումները չեն ազդում այն  օտարերկրյա ավիաընկերությունների վրա, որոնք չեն միացել պատժամիջոցներին և չեն սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ»։ 

Ռուսական ավիաընկերությունների գրեթե ողջ քաղաքացիական ավիացիոն տեխնիկան գրանցված է արտասահմանում՝ հիմնականում Բերմուդյան կղզիներում: Ռուսական արտադրության օդանավերը, այդ թվում՝ Superjet 100-ը, հիմնականում թռիչքներ էին կատարում Ռուսաստանի Դաշնության տարածքում նույնիսկ նախքան պատժամիջոցները։ 

«Ռուսաստանի Դաշնության տարածքում ներքին ավիաընկերությունների թռիչքները շարունակվում են առանց սահմանափակումների»,- նշել են օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում։ 
 

Քաղաքականություն