Մինչ հատուկ գործողությունն ինչ զինատեսակներ են հասել Ուկրաինա. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից առաջ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից մոտ 50 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայրէջք կատարել, վերջին մեկ ամսվա ընթացքում Ուկրաինան ստացել է 2000 տոննա ժամանակակից զենք, զինամթերք և պաշտպանիչ սարքավորումներ, Լոնդոնը նաև փոխանցել է ավելի քան 2000 հակատանկային զինատեսակներ Կիևին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«2022 թվականի առաջին մեկուկես ամսում (մինչ հատուկ գործողության մեկնարկը) գրեթե 50 ռազմատրանսպորտային ինքնաթիռ տարբեր երկրներից վայրէջք կատարեց Ուկրաինայում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Լեհաստան, Լիտվա։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովի և երկրի զինված ուժերի ղեկավար Զալուժնիի փետրվարի 14-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ուկրաինան ստացել է 2000 տոննա ժամանակակից զենք, զինամթերք և պաշտպանիչ սարքավորումներ»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
«Մեծ Բրիտանիան վերջերս ավելացրել է իր զորքերի քանակը, որոնք տեղակայված են Արևելյան Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի առաջխաղացման շրջանակներում: Վերջերս Լոնդոնը Կիևին է փոխանցել ավելի քան 2000 հակատանկային զինատեսակ»,- հավելել է նա:
Զախարովան նաև նշել է, որ Գերմանիան պատրաստվում է մատակարարել ավելի քան 2000 Strela-2 շարժական զենիթահրթիռային համակարգեր, որոնք նախկինում պատկանում էին ԳԴՀ-ին, ինչպես նաև 500 Stinger զենիթահրթիռային համակարգեր։
«Բացի այդ, Բեռլինը կտրամադրի հազար Panzerfaust հակատանկային նռնականետ, ինչպես նաև 14 զրահամեքենա: Նիդեռլանդները նախատեսում է տրամադրել 200 Stinger և 50 Panzerfaust համակարգեր իսկ Սլովակիան կփոխանցի 4,4 միլիոն եվրոյի զենք»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով, Կիևին աջակցելու պատրաստակամություն են հայտնում նաև Շվեդիան, Ֆինլանդիան և Ավստրիան։ «Ստոկհոլմը նախատեսում է մատակարարել 5000 հակատանկային զենք, սաղավարտ և զրահաբաճկոններ, Հելսինկին՝ 2500 հրացան, պարկուճ, զրահաբաճկոններ,- գրել է Զախարովան։
«Այսպես է իրականում Արևմուտքը տեսել Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարումը»,- եզրափակել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սու-34-ը ոչնչացնում է ռազմական օբյեկտ Ուկրաինայում
Սու-34 ռմբակոծիչը բարձր ճշգրտության ավիահարվածով ոչնչացրել Է ուկրաինացի ազգայնականների ռազմական օբյեկտը։ Տեղեկությունը հ...
Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը պարտվեցին. ի՞նչ են կորցրել
Վրաստանը պարտվեց 2008 թ. պատերազմում և լիարժեք կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Հվ. Օսիայի նկատմամբ։ Դրանից հետո չի...
Ուկրաինայի հայերն ի՞նչ իրավիճակում են գտնվում. ի՞նչ աշխատանքներ են իրականացվում
Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնականը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին է մանրամասներ ներկայացնում, նաեւ նշում, որ խնդ...