Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում
Այսօր՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս դի կա:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երևթեկելի գոտուց դուրս հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող, 50-ամյա Գնել Ստեփանյանի դին: Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզելու և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մարիուպոլում պայթեցրել են տուն․ փլատակների տակ կա 200 մարդ․ Պուշիլին
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Պուշիլինը հայտարարել է, որ Զապորոժիեյով մարդասիրական միջանցքն անվտանգ չէ, ազգ...
7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արագած-Ապարան ավտոճանապարհի՝ Մե...
Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռակոծել է Դոնեցկի հյուսիսային շրջանը
Ուկրաինայի զինված ուժերը կիրակի օրը «Գրադ» հրթիռային համակարգից հրթիռակոծել են Դոնեցկի հյուսիսային շրջանը՝ արձակելով 15...
Գիշերը Խարկովը ենթարկվել է զանգվածային ռմբակոծության
Շաբաթ գիշեր Խարկովը ենթարկվել է հերթական զանգվածային ռմբակոծության։ Պայթյունների մասին են հայտնել են քաղաքի գրեթե բոլոր...