Գիշերը Խարկովը ենթարկվել է զանգվածային ռմբակոծության
Շաբաթ գիշեր Խարկովը ենթարկվել է հերթական զանգվածային ռմբակոծության։ Պայթյունների մասին են հայտնել են քաղաքի գրեթե բոլոր հատվածներից, տեղեկացնում է Kharkiv LIVE թելեգրամյան ալիքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սալտովկայի, Խոլոդնայա Գորայի, Բավարիայի, Լյուբոտինի, Ժուկովսկի գյուղի, Կորոտիչի, Նովիե Դոմայի շրջանում։
Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ թելեգրամյան ալիքը նշել է, որ Խարկովը շարունակում է պահել պաշտպանությունը՝ չնայած «բնակելի թաղամասերի դաժան գնդակոծմանը»։ Աղբյուրը մանրամասնել է, որ հակառակորդի արկերը խոցել են 3 տուն։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Մարիուպոլում պայթեցրել են տուն․ փլատակների տակ կա 200 մարդ․ Պուշիլին
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Պուշիլինը հայտարարել է, որ Զապորոժիեյով մարդասիրական միջանցքն անվտանգ չէ, ազգ...
7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արագած-Ապարան ավտոճանապարհի՝ Մե...
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում
Այսօր՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավա...
Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռակոծել է Դոնեցկի հյուսիսային շրջանը
Ուկրաինայի զինված ուժերը կիրակի օրը «Գրադ» հրթիռային համակարգից հրթիռակոծել են Դոնեցկի հյուսիսային շրջանը՝ արձակելով 15...