7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արագած-Ապարան ավտոճանապարհի՝ Մելիք գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, իսկ ճանապարհը եղել է անցանելի։
Նմանատիպ հոդվածներ
Մարիուպոլում պայթեցրել են տուն․ փլատակների տակ կա 200 մարդ․ Պուշիլին
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Պուշիլինը հայտարարել է, որ Զապորոժիեյով մարդասիրական միջանցքն անվտանգ չէ, ազգ...
Գիշերը Խարկովը ենթարկվել է զանգվածային ռմբակոծության
Շաբաթ գիշեր Խարկովը ենթարկվել է հերթական զանգվածային ռմբակոծության։ Պայթյունների մասին են հայտնել են քաղաքի գրեթե բոլոր...
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում
Այսօր՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավա...
Ուկրաինայի ԶՈՒ-ն հրթիռակոծել է Դոնեցկի հյուսիսային շրջանը
Ուկրաինայի զինված ուժերը կիրակի օրը «Գրադ» հրթիռային համակարգից հրթիռակոծել են Դոնեցկի հյուսիսային շրջանը՝ արձակելով 15...