Ադրբեջանական սադրանքների հաջորդ կանգառը Մարտունու շրջանի Նորշեն գյուղն է. Աբրահամյան
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների հաջորդ կանգառը Մարտունու շրջանի Նորշեն գյուղն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այս դեպքում ևս, ադրբեջանցիները փորձում են խանգարել այս սեզոնին իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին և հոգեբանական ճնշումների ենթարկել շրջակա գյուղերի բնակիչներին։
Ադրբեջանական սադրանքները հիմնականում արտահայտվում են անկանոն կրակահերթերով և բարձրախոսով շրջանը լքելու վերաբերյալ կոչերով։
Տեղում ծառայություն են իրականացնում ռուս խաղաղապահները, որոնք փորձում են զսպել ադրբեջանական ագրեսիան։
Չնայած այն հանգամանքին, որ Արցախում որոշակի իմունիտետ է ձևավորվում ադրբեջանական գործադրած հնարքների նկատմամբ, սակայն տեսանելի է, որ Ադրբեջանը փորձում է համակարգված ձևով ահի ու տագնապի մթնոլորտ ձևավորել»,- գրել է Աբրահամյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թշնամին հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարը․ ԱՀ ՊԲ
Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սու-34-ը ոչնչացնում է ռազմական օբյեկտ Ուկրաինայում
Սու-34 ռմբակոծիչը բարձր ճշգրտության ավիահարվածով ոչնչացրել Է ուկրաինացի ազգայնականների ռազմական օբյեկտը։ Տեղեկությունը հ...
Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը պարտվեցին. ի՞նչ են կորցրել
Վրաստանը պարտվեց 2008 թ. պատերազմում և լիարժեք կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Հվ. Օսիայի նկատմամբ։ Դրանից հետո չի...
Ուկրաինայի հայերն ի՞նչ իրավիճակում են գտնվում. ի՞նչ աշխատանքներ են իրականացվում
Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնականը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին է մանրամասներ ներկայացնում, նաեւ նշում, որ խնդ...