«Ուկրաինական կողմը մշտապես ինչ-որ պատրվակներ է հորինում՝ հետաձգելու հերթական հանդիպումը»․ Լավրով
Ռուսական կողմն Ուկրաինայից դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դեռևս նոր ժամկետներ չենք ստացել: Ինչպես հայտնի էր մեր ուկրաինացի գործընկերներին, մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցկացնելու երրորդ փուլը»,- ասել է Լավրովը:
Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարի հետ կապված իրադրությունը տարօրինակ է թվում, քանի որ ուկրաինական կողմն անընդհատ պատճառներ է փնտրում հետաձգելու հերթական հանդիպումը:
«Թվում է՝ բոլորը հետաքրքրված են հնարավորինս արագ հասնելու համաձայնության իրադրության կարգավորման շուրջ: Սակայն մյուս կողմից, թվում է՝ ամենաշահագրգիռ կողմը՝ ուկրաինականը, մշտապես ինչ-որ պատրվակներ է հորինում՝ հետաձգելու հերթական հանդիպումը»,- ասել է ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայ...
«Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օ...