«Ստացվում է, որ Զելենսկին ձգտում է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ կոնֆլիկտ հրահրել»․ Լավրով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններն ապացուցում են, որ նա փորձում է կոնֆլիկտ հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինձ մոտ հարց է առաջանում․ եթե Զելենսկին այդքան վշտացել է, որ ՆԱՏՕ-ն չի պաշտպանել իրեն այնպես, ինչպես ինքն էր հույս փայփայում, ուրեմն նա, այնուամենայնիվ, հիմնվում է ՆԱՏՕ-ի ներգրավմամբ, ոչ թե բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու վրա։ Ստացվում է, որ նա չի լսում Վաշինգտոնից, Փարիզից, Բեռլինից, աշխարհի այլ մարյաքաղաքներից պարբերաբար հնչող հավաստիացումները, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում խառնվել այս հակամարտությանը։ Եվ ստացվում է, որ նա, այնուամենայնիվ, ձգտում է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ կոնֆլիկտ հրահրել․ կոնֆլիկտ՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայ...
«Հիմա՝ ի՞նչ. ռումբե՞ր, հրետանի՞, հրթիռնե՞ր Օդեսայի դեմ»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ ուղղված ուկրաինացիներին, որում, մասնավորապես նշել է՝ Օ...