Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Շոլցի, Ջոնսոնի և Զելենսկիի հետ․ ի՞նչ են քննարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից:
Հեռախոսազրույցների ընթացքում քննարկման հիմնական թեման եղել են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունները:
Մասնավորապես, Մակրոնն անդրադարձել է Զապորոժյեի ատոմային էլեկտրակայանի տարածքում իրականացված գործողություններին ու իր զրուցակիցներին տեղեկացրել այս հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Զրուցակիցները «ողջունել են նախագահի առաջարկը՝ հստակ քայլեր ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ի առաջարկները կյանքի կոչելու ուղղությամբ՝ ապահովելու Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգությունը»:
Շոլցի հետ Մակրոնը քննարկել է նաև մարտի 10-11-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հարցը: Մակրոնը մտադիր է այդ հանդիպման շրջանակում քննարկել հարցերը, որոնք կապված են Ուկրաինայում իրադարձությունների հետևանքներին եվրոպական երկրների ադապտացվելու հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Աշխարհը պետք է իմանա «հայերի բարբարոսությունների» մասին»․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ընթացքում հայ...
Սանկտ Պետերբուրգից Վաշինգտոն ուղևորված ռուսական հատուկ ինքնաթիռը թռչում է ռուս դիվանագետների համար․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգից Վաշինգտոն ուղևորված ռուսական հատուկ ինքնաթիռը թռչում է ռուս դիվանագետների համա...