«Թաքցրե՛ք ձեր տղամարդկանց»․ ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի կինը դիմել է ռուս կանանց

Ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի կինը ռմբապաստարանից դիմելով ռուս կանանց, գրել է․ «Թաքցրե՛ք ձեր տղամարդկանց։ Դիմում եմ ողջ Ռուսաստանին, Ղրիմի հետ շփվելն արդեն անօգուտ է։ Աղջիկներ, մայրեր, կանայք, տատիկներ, խնդրում եմ, ձեր տղամարդկանց Ուկրաինա մի թողեք, ինչ-որ տեղ թաքցրեք։ Որովհետև այստեղ նրանք պարզապես թնդանոթի միս են դառնալու։ Պարզապես միս: 

Մենք ունենք լիքը դաշտեր, ձեր զինվորների դիակների համար։ 

Փրկեք ձեր երեխաներին: Ես կրկին խնդրում եմ ձեզ», - ասել է Եկատերինան:

Քաղաքականություն