Հունաստանը պահանջում է, որ Թուրքիան մասնակցի ՌԴ–ի դեմ պատժամիջոցներին
Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, այլապես ռուսական տնտեսությանը ուժեղ հարված չի հասցվի:
Վարվիցիոտիսը կարճ հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Առլ քաղաք ԵՄ ընդհանուր հարցերով ոչ պաշտոնական խորհրդին ժամանելուն պես:
Նա նաև մտահոգություն է հայտնել Ուկրաինայում վերջին իրադարձությունների կապակցությամբ, հատկապես «Զապորոժիեի ԱԷԿ-ին գիշերային հարվածներից հետո», և ընդգծել է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների միջև համագործակցության անհրաժեշտությունը, որպեսզի «պատժամիջոցներն իմաստ ունենան» և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դրդեն ռազմավարության փոփոխման:
«Հենց այդ պատճառով մենք կխնդրենք ԵՄ-ում մեր գործընկերներին ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա կատարի ԵՄ մյուս երկրների պահանջները տնտեսական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ ։ Առանց Թուրքիայի այդ պատժամիջոցներն այնպիսի ուժեղ հարված չեն հասցնի ռուսական տնտեսությանը, ինչպիսին ցանկանում էինք», - ասել է Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի 1-ին հայտարարել էր, որ Թուրքիան չի ցանկանում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան պետք է գործի՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները և չի ծրագրում պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ: Անցած հանգստյան օրերին Արևմուտքի երկրները նոր պատժամիջոցներ են նախաձեռնել Ռուսաստանի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...