Բանակցությունները կլինեն փակ դռների հետևում. Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են
Ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են բանակցություններ վարել փակ դռների հետևում, որպեսզի «գոնե ինչ-որ կերպ պայմանավորվեն»։
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը բանակցություններում կոշտ է, ինչպես և Ուկրաինայի դիրքորոշումը, ուստի բանակցությունները բարդ են լինելու, բայց դրանք կշարունակվեն:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անցկացվե...
Թուրքական կողմը խախտել է արարողակարգային պահանջները, խեղաթյուրել Արարատ Միրզոյանի անունը
Անթալիայում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը թուրքական կողմը մի քանի անգամ խախտել է արարողակարգային պահան...