Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատան կոչը՝ ադրբեջանցիներին
Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին չգնել ռուսական արտադրության ապրանքներ։ Դուք գնում եք ռուսականը, դուք ֆինանսավորում եք պատերազմը: Նրանց զենքերը սպանում են մեր երեխաներին»,- ասվում է դեսպանատան հրապարակման մեջ։
Նշենք, որ ադրբեջանցիները շատ ակտիվորեն աջակցում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Մասնավորապես, անցյալ շաբաթ Բաքվում Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի է ունեցել հանրահավաք, որի ժամանակ հնչել են հակառուսական կարգախոսներ, վիրավորանքներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ՝«մարդասպան Պուտին», «Պուտին բռնապետ» և այլ: Ադրբեջանում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունը նույնպես հայտարարել է Ուկրաինային մարդասիրական օգնության համար դրամահավաքի մասին, և քաղաքացիները ակտիվորեն գումար են փոխանցում ադրբեջանական բանկային հաշվեհամարին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...