Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմել է ՄԱԿ-ին` երկիր խաղաղապահներ մտցնելու խնդրանքով
Ուկրաինայի Գերագույն Ռադան դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին` երկիր խաղաղապահներ մտցնելու խնդրանքով:
Պատգամավորները խնդրում են Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին միջնորդել հակամարտության կարգավորման հարցում։
Ինչպես գրում է news.ru-ն, այս մասին ասվում է Telegram-ի ալիքում խորհրդարանի հաղորդագրության մեջ։
«Խորհրդարանը պաշտպանել է ՄԱԿ-ին, ԿԽՄԿ-ին, Եվրախորհրդարանին, միջազգային կազմակերպություններին ուղղված կոչը… Ինչ է Գերագույն Ռադան պահանջում համաշխարհային հանրությունից. Ուկրաինա մտցնել խաղաղապահ ուժերի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Միավորում հանուն խաղաղության» 1950 թվականի նոյեմբերի 3-ի բանաձևի հիման վրա»,-ասվում է ուղերձում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Ի շահ մեր եղբայրական ժողովուրդների». Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակ...
Լավրովը` Ուկրաինայում ՌԴ զինվորականների կորուստների մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինվորականների շրջանում կորուստներ կան, բայց դիտորդները չէ, որ պետք է գնահատեն՝ արդյո...