«Ռուսաստանը ստիպված է դիմակայել աննախադեպ տեղեկատվական ահաբեկչության». Զախարովա
Ռուսաստանը ստիպված է դիմակայել աննախադեպ տեղեկատվական հարձակման ու տեղեկատվական ահաբեկչության, որը ներառում է ոչ միայն մեդիան, այլև կիբեռտարածքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն գալիս է Արևմուտքից և իրականացվում է այդ թվում նաև ուկրաինական ռեսուրսների և հնարավորությունների միջոցով։ Պարզապես Ուկրաինան՝ իր ամբողջ ենթակառուցվածքով, օգտագործում են որպես գործիք՝ ուղղված համաշխարհային հանրության ապատեղեկացմանը, Ռուսաստանի գործողությունների վարկաբեկմանը»,-ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ փետրվարի 24-ից Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է իրականացնում։ Դրա պատճառը երկրի ներկայիս ղեկավարության 8-ամյա հակաժողովրդական և հակառուսական քաղաքականությունն է։
Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմն իշխանության է եկել մի ամբողջ շարք անօրինական, հակասահմանադրական միջոցառումների արդյունքում, որոնք Ուկրաինայի տարածքում կազմակերպվել էին Արևմուտքի ձեռքերով։ Առանցքայիններից մեկը դարձել է 2014թ․-ի պետական հեղաշրջումը, այն իրականացվել է նեոնացիստական ուժերի կողմից՝ Արևմուտքի աջակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ մեկից
Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դ...
«Ի շահ մեր եղբայրական ժողովուրդների». Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակ...
Լավրովը` Ուկրաինայում ՌԴ զինվորականների կորուստների մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինվորականների շրջանում կորուստներ կան, բայց դիտորդները չէ, որ պետք է գնահատեն՝ արդյո...