Պուտինն ու Մակրոնը 1․5 ժամ խոսել են․ Ռուսաստանից ներկայացնում են, թե ինչ
Ռուսաստանի Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել և մանրամասներ ներկայացրել Մակրոնի հետ հեռախոսազրույցից։
Նշվում է, որ ռազմական գործողության խնդիրներն ամեն դեպքում կկատարվեն, իսկ բանակցությունները ձգձգելով ժամանակ շահելու փորձերը միայն կհանգեցնեն նրան, որ Ռուսաստանը բանակցություններում Կիևին լրացուցիչ պահանջներ կներկայացնի։ Պուտինը չի համաձայնել Ֆրանսիայի նախագահի խոսքերին, ով «սուտ» է անվանել այն, որ Ռուսաստանը պայքարում է նացիզմի դեմ Ուկրաինայում։ Պուտինը Մակրոնին մանրամասնել է Ռուսաստանի պայմանները Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների համատեքստում։ Դա առաջին հերթին Ուկրաինայի ապառազմականացումն ու չեզոք կարգավիճակ ունենալն է, որպեսզի Ուկրաինան Ռուսաստանի համար սպառնալիք չլինի։ Պուտինը Մակրոնին ասել է, որ շարունակվող հրթիռային հարձակումների, Կիևի և ուկրաինական այլ քաղաքների ռմբակոծությունների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, դրանք հակառուսական ապատեղեկատվական արշավի տարրեր են։
Նշենք, որ հեռախոսազրույցը տևել է 1․5 ժամ։