Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ նորընտիր նախագահը
Այսօր Ազգային ժողովը Հանրապետության հինգերորդ նախագահ ընտրեց Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ կուսակցության վարչության նախկին անդամ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին:
Վահագն Խաչատուրյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելուց հետո ներկայարցել էր իր ունեցվածքի հայտարարագիրը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ Վահագն Խաչատուրյանը հայտարարագրել է մեկ բնակարան և մեկ ավտոտնակ ժ Կենտրոն համայնքում, երկու հողամաս՝ Ձորաղբյուրում և Արաբկիրում: Բոլոր գույքերի միանձնյա սեփականատերն է:
Բանկային հաշիվներին Վահագն Խաչատուրյանն ունի 163 դոլար և մոտ 11.6 մլն դրամ: Կանխիկ հայտարարագրել է 15 000 դոլար:
Որպես աշխատանքի վարձատրություն հայտարարագրել է 8 մլն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Ի շահ մեր եղբայրական ժողովուրդների». Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակ...
Լավրովը` Ուկրաինայում ՌԴ զինվորականների կորուստների մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինվորականների շրջանում կորուստներ կան, բայց դիտորդները չէ, որ պետք է գնահատեն՝ ...
«Կտրիր օձի գլուխն ու կսպանես օձին». Fox News-ի հեռուստահաղորդավարը` Պուտինի մասին
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի երկու առաջատար հեռուստահաղորդավար, քննարկելով Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գոր...